Սանկտ Պետերբուրգը Ալլա Պուգաչովային «գցել» է

15:04   11 հուլիսի, 2014

Նոր սկանդալ է հասունանում Ռուսաստանում։ Այս հերթական աղմուկի կենտրոնում հայտնվել է հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան եւ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները, որոնք հրաժարվել են նախկին մարզպետ Վալենտին Մատվիենկոյի ծրագրից՝ Վասիլեւսկո կղզում «Ալլա Պուգաչովայի երգի թատրոնի» շինարարությունից, որն արժե ավելի քան 400 միլիոն դոլար, հայտնել է «Коммерсантъ»-ը։

Այժմ երգչուհին եւ նրա գործընկերները պահանջում են Սմոլնովոյից փոխհատուցել ծրագրի վրա արդեն իսկ ծախսված գումարները։

«Ալլա Պուգաչովայի երգի թատրոնը» նամակ է ուղարկել Սմոլնովոյի քաղաքային գույքի կառավարման հանձնաժողով, որով նրանք խնդրում են դադարեցնել Վասիլեւսկո կղզու 3հա տարածության վարձակալության պայմանագիրը։ Նամակում նրանք իշխանություններին առաջարկել են «կարգի բերել եւ ժամկետներ նշանակել» վնասի փոխհատուցման համար, որը ըստ կազմակերպության կազմում է մոտ 100 միլիոն ռուբլի։ Նամակում նշված է, որ դատարանի հայցադիմումն արդեն պատրաստ է։

Սակայն հանձնաժողովում հայտնել են, որ «ներդրողների կողմից ծախսված միջոցների փոխհատուցման համար իրավական ոչ մի հիմք չկա, քանի որ նրանց վճարել են միայն տարածքը օգտագործելու, այլ ոչ թե ինչ-որ շենք կառուցելու համար»։



© NEWS.am STYLE