Հարբած երգիչը ավտովթարի պատճառ է դարձել Մոսկվայում

15:42   11 հուլիսի, 2014

59-ամյա սովետական ռոք-երաժիշտ Կրիս Կելմին՝ «գիշերային հանդիպում», «փակ շրջանակ» հիթերի հեղինակը, ձերբակալվել է՝ Մոսկվայի կենտրոնում ոչ սթափ վիճակում վթարային իրավիճակ ստեղծելու համար։ Նա հազիվ է խուսափել մի մոտոցիկլի հարվածելուց, բայց բախվել է եզրաքարին։ Ինչպես պարզվել է, երգիչը հարբած է եղել, հայտնել է  LifeNews-ը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային երթեւեկության աշխատակիցները։ Ըստ արտաքին տվյալների՝ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, եւ այժմ ոստիկանները աշխատում են նրա հետ։

Կելմին առաջին անգամը չէ, որ ձերբակալվում է հարբած ղեկին նստելու համար։ 2011թ-ին նրան 18 ամսով զրկել են վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով, իսկ 2012թ-ի գարնանը նրան կրկին ձերբակալել են նման հանցագործության պատճառով։ Այս ժամանակ նրան նույնիսկ 5 օր կալանավորել են։



© NEWS.am STYLE