Ովքե՞ր են «Օպերայի» տարածքում երգող եւ նվագող պատանիները

16:06   11 հուլիսի, 2014

Ծանոթացեք՝ «Small bodies» ռոք խումբն է, որը «Օպերայի» հարակից տարածքում երեկոները փոքրիկ համերգ է կազմակերպում անցորդների համար, ինչի արդյունքում հավաքված գումարով նոր երաժշտական գործիքներ է պատրաստվում գնել։

Արսենը, Արտակը եւ Ժիրայրն օրերս մտադիր են մեկնել Վրաստան՝ մասնակցելու երգի փառատոնի: Մեզ հետ զրույցում տղաները, որոնց տարիքը տատանվում է 14-18-ի սահմաններում, ասացին, որ փողոցում նվագում են իրենց հաճույքի համար:

«Օ, քամի, քամի», «Մեր սիրո աշունը», «Տիտանիկ», «Notting Hill»

ֆիլմերի սաունդթրեքեր, անգամ հեղինակային երգեր. տղաների երգացանկը բազմազան  է։

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE