Բեյոնսեն ցուցադրել է իր մանկության լուսանկարները

16:46   11 հուլիսի, 2014

Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին On The Run համերգային շրջագայությունների շրջանակներում պտտվում են ողջ ԱՄՆ-ով։ Մի քաղաքից մյուսը տեղափոխվելու ընդմիջումների ընթացքում երգչուհին «զվարճանում է» իր միկրոբլոգում։ Երգչուհին ցուցադրել է իր մանկական լուսանկարները, որտեղ նա ժպտացող եւ խոպոպիկներով մի գեղեցիկ աղջնակ է։

«Փոքրիկ Բեյոնսեն»,- գրել է երգչուհին։

Բեյոնսեն առաջին անգամ չէ, որ տեղադրում է իր մանկական լուսանկարները։ Նրա միկրոբլոգում կան արված 80-ականներին մի քանի լուսանկարներ։

Ավելի վաղ փոփ-աստղը հասել էր Բոսթոն եւ որոշել ուրախացնել բոլոր երկրպագուներին՝ իր միկրոբլոգում նոր լուսանկարներ տեղադրելով. առաջինում նա ներկայացել է առանց դիմահարդարման, իսկ մյուսը համերգային լուսանկար է, որում հստակ ընդգծվում է նրա գեղեցիկ կազմվածքը։



© NEWS.am STYLE