Գերմանիայում ամուսինները միմյանց դավաճանում են՝ ֆուտբոլն օգտագործելով որպես ալիբի

17:02   11 հուլիսի, 2014

Երկու օրից աշխարհի առաջնության եզրափակիչն է, որտեղ հաղթողի կոչման համար պայքարելու են Արգենտինան եւ Գերմանիան (ինչպես 1990թ-ին)։ Ինչպե՜ս է Գերմանիան պատրաստվում այս իրադարձությանը։ Իսկ արդյո՞ք ողջ Գերմանիան է հետեւում իրենց ազգային հավաքականի խաղին Բրազիլիայում։ Ըստ հարցումների տվյալների՝ ոչ։

Ինչպես հայտնել է seitensprung-fibel.de-ն՝ գերմանացիների մի մասը ֆոտբոլի պատրվակով «ձախ է գնում»։ Ըստ անցկացված հարցման արդյունքների՝ գերմանացիների 27 տոկոսը իրամուսնուն կամ կնոջն ասում է, որ ընկերների հետ գնում է ֆուտբոլ նայելու, բայց իրականում ժամանակն անցկացնում է իր սիրեկանի կամ սիրուհու հետ։ Առաջնությունը դավաճան ամուսինների համար շատ լավ ալիբի է։

Դավաճաննությունների մեծ մասը կատարվել են Գերմանիա-Պորտուգալիա խաղի ժամանակ։ Երկու ժամ հետո ծանոթությունների կայքերում ակտիվ օգտատերերի թիվը ավելացել է 187 տոկոսով՝ ի համեմատ սովորական օրերի։ ԱԱ-ի ընթացքում «սիրախաղի» ցանկացողների թիվն ավելի շատ է եղել տեղական ժամանակով ժամը 18։00, քան 22։00 հեռարձակվող խաղերի ժամանակ։

Հետաքրքիր է նաեւ, որ էրոտիկ արկածների սիրահարների մոտ «սրացումները» հիմնականում նկատվել են խաղերի վերջին հատվածում։ Եթե հանդիպումների առաջին կեսում նման կայքերում գրացվծների թիվը ավելի աճել է միջինում 50 տոկոսով (համեմատած սովորական օրերի, երբ ֆուտբոլային հանդիպումներ չկան), ապա երկրորդ խաղակեսում՝ 74 տոկոսով։

 

Աղբյուրը՝ dw.de



© NEWS.am STYLE