Լոլիտան սկանդալ է բարձրացրել եւ պատուհանից դուրս նետել ամուսնու շորերը

17:38   11 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան վիճել է իր ամուսնու հետ։ Ավելին, կրքերն այնքան են բորբոքվել, որ 50-ամյա երգչուհին սիրեցյալի իրերը պատուհանից դուրս է նետել։

Սակայն սա չի վերաբերում նրա օրինական ամուսնուն՝ Միլյավսկուն։ Երգչուհու անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, եւ այս սկանդալը պարզապես մի դերասանական ազդեցիկ խաղ է եղել Միլյավսկու նոր տեսահոլովակի համար։ Ինչպես հետո պարզվել է՝ այս վիճաբանությունը տեղի չի ունեցել երգչուհու եւ նրա օրինական ամուսնու միջեւ, այլ տեսահոլովակի հերոսի։ Լոլիտան անհանգստացած երկրպագուներին հայտնել է, որ չի տեղեկացրել նկարահանումների մասին, որպեսզի ընտանեկան վիճաբանության եւ ամուսնուլուծության մասին ասեկոսեները ճշամարտության նման լինեն։


«Դիման իմ հինգերորդ ամուսինն է, բայց բարեբախտաբար, սա իրեն չի վերաբերում։Իսկ մնացած չորսն արդեն տեսել եւ զգացել են, թե ինչ է դա նշանակում։

Ըստ ռեժիսորի՝ Լոլիտան պետք է խաղար ազդեցիկ եւ իրականությանը մոտ մի տեսարան։ Այս ընտանեկան ողբերգության մասշտաբները հուզել են նաեւ նկարահանման ողջ անձնակազմին եւ հարեւաններին։ Լոլիտան այնքան էր մտել իր կերպարի մեջ, որ նա իրերը գցել է մոտակայքում կանգնած մեքենաների վրա եւ իր վարքագծով զայրացրել է անցորդներին:

Աղբյուրը՝  Segodnya



© NEWS.am STYLE