ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:06   12 հուլիսի, 2014

Աստղերն այսօր քիչ են դրդում ռոմանտիզմի, սիրախաղերի եւ ակնարկների՝ նախընտրելով բաց եւ գործնական մոտեցում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին սերն է: «Այո», թե՞ «Ոչ» -ահա հարցը, որն այսօր ձեր ընտրյալը կարող է դնել ձեր առաջ: Եվ դրա պատասխանից կախված կլինի ձեր հարաբերությունների հետագա ընթացքը:

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրո հարցում նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը: Դուք պետք է համարձակորեն առաջ գնաք՝ չվախենալով ոչ մի բանից:

Վերջապես թույլ տվեք ձեր ընտրյալին հասկանալ, որ դուք անտարբեր չեք նրա նկատմամբ:

ՑԼԵՐ                   

Այսօր աստղերը ձեզ կոչ են անում վերաբերել ձեր անձնական կյանքին թեթեւ եւ առանց պաթոսի: Ձեր սիրային հարաբերություններում խնդիրնե՞ր կան, չե՞ք կողնորոշվում, թե ձեր ընտրյալն իսկապես նա է, ով ձեզ պետք է, իսկ միգուցե ձեր կյանքում միանգամից մի քանի թեկնածուներ կա՞ն: Ինչեւէ, այսօր դուք հնարավոություն ունեք գնահատել իրավիճակն այնպիսին, ինչպիսին որ այն կա:   

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կոչ են անում պայքարել ձեր զգացմունքների համար: Եթե հորիզոնում մրցակից է հայտնվել, ապա այսօր ճիշտ ժամանակն է սկսել գործել: Կասկածներից տանջվելու փոխարեն, դուք պետք է քայլեր անեք՝ սիրելիի սիրտը հավերժ գրավելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման մեջ աստղերը ձեզ խորհուրդ են տալիս արագություն ցուցաբերել: Անգամ եթե դուք սովոր եք զգուշավոր լինել եւ սպասել բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են զգացմունքներին, այսօր իրադարձությունները ձեզ կդրդեն արագ գործել: Պետք չէ հակառակվել դրան, այլ լինել համարձակ:  

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք պետք է ձեր ուժերը ներդնեք սիրելիի հետ հարաբերություններում առկա ձանձրույթի դեմ պայքարելու համար: Արդեն այսօր դուք պետք է մտածեք համատեղ կյանքն առավել հետաքրքիր դարձնելու ուղղությամբ: Հնարավոր է՝ ձեզ շատ քիչ բան է պակասում՝ ռոմանտիզմ, նոր տպավորություններ կամ ճանապարհորդություն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ուշադիր լինել ձեր խոսքերում, որպեսզի սիրելիին չվիրավորեք: Եթե անգամ սիրելին այնպիսի բան է անում, որը ձեզ դուր չի գալիս, պետք է նրան այդ մասին դիվանագիտորեն ասել: Ձեր անզգուշությունը կարող է վեճի եւ վիրավորվածության պատճառ դառնալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել այն հարաբերությունների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացվել: Միգուցե դա չստացված հանդիպում է կամ ժամադրություն, որից հետո նա այդպես էլ չզանգահարեց: Իսկ միգուցե խոսքը սիրած էակի մասին է, ումից դուք բաժանվել եք: Ամեն դեպքում, եթե դուք ցանկանում եք վերադարձնել նրան, ապա այսօր արժե քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք բարդ ընտրության առաջ կկանգնեք՝ սպասե՞լ մինչեւ սիրելին քայլեր կանի, թե՞ ինքնուրույն անել անհրաժեշտ քայլերը: Աստղերը հուշում են, որ նախաձեռնությունը վերցնելով ձեր ձեռքը, դուք չեք տուժի. Հարցերը կլուծվեն հեշտությամբ եւ փոխադարձ բավականությամբ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են նայել ձեր շուրջը: Միգուցե դուք վերջապես նկատեք նրան, ով գաղտնի երազում է ձեր մասին: Հնարավոր է՝ դուք վաղուց էիք կասկածում նրա գոյության մասին, սակայն այսօր արժե սիրային փոքրիկ հետախուզություն անցկացնել: Այսօր դուք հնարավորություն ունեք իմանալ ճշմարտությունը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր անձնական կյանքը կբախվի գործնականի հետ: Ոչինչ չեք կարող անել, ստիպված եք ընտրել: Եթե այսօր կարողանաք երկրորդ գիծ մղել աշխատանքը, ապա սիրային հարաբերություններում կհասնեք ներդաշնակության եւ փոխըմբռնման:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը ձեզ հաջողություններ է խոստանում սիրային ճակատում, սակայն միայն այն դեպքում, եթե դուք դադարեք անհանգստանալ այն մասին, թե արդյո՞ք արժանի եք ձեր սիրելիին: Համեստությունը զարդարում է, իհարկե, սակայն դա չի վերաբերում թերարժեքությանը: Դուք պետք է ավելի համարձակ լինեք, սիրեք ինքներդ ձեզ:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել իրական կյանքի եւ երեւակայության միջեւ առկա տարբերությանը: Միգուցե երազկոտությունը խանգարում է ձեզ տեսնել ինչ-որ կարեւոր դետալներ կամ անել անհրաժեշտ քայլեր սիրելիի հետ հարաբերություններում: Դուք պետք է ցած իջնեք երկնքից եւ ռեալ քայլեր ձեռնարկեք:



© NEWS.am STYLE