ԱՄՆ-ում մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմի դերասանը

14:18   12 հուլիսի, 2014

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում երեկ գիշեր հայտնաբերվել է բրիտանացի դերասան Դեյվ Լեջենոյի (ով «Հարի Փոթեր» ֆիլմում խաղացել է անտագոնիստներից մեկին) դին «Մահվան հովիտ» ազգային պարկում, հայտնել է TMZ-ը։

Դերասանի մահվան մասին հայտնել են երկու զբոսաշրջիկներ, որոնք զբոսնելու ժամանակ նկատել են դին եւ զանգել ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները դուրս են բերել դին այգուց։ Դիահերձման արդյունքում պարզվել է, որ դին հայտաբերվել է մահվանից մի քանի օր անց։ Ըստ իրավապահ մարմինների՝ Լեջենոն մահացել է սրտի կաթվածից, որի պատճառն է հանդիսացել անբնական շոգ եղանակը եւ միգուցե նրա դին գտել են մահվանից 3-4 օր անց։ Դերասանը 50 տարեկան էր։

Հիշեցնենք, որ Դեյվ Լեջենոն խաղացել է «Մեծ խաղագումար», «Բեթմեն. Սկիզբ» եւ «Հարի Փոթեր» ֆիլմի որոշ մասերում՝ «Հարի Փոթերը եւ խառնածին արքայազնը» եւ «Հարի Փոթերը եւ մահվան պարգեւները»։ Նա ուներ մեկ դուստր՝  20-ամյա Վենդին։



© NEWS.am STYLE