Իրինա Շեյքը ներկայացել է գայթակղիչ մի կերպարով

16:13   12 հուլիսի, 2014

Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը ներկայացել է գայթակղիչ մի կերպարով։ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին իր միկրոբլոգում մի նոր լուսանկար է տեղադրել. նա հագել է մի նրբագեղ զգեստ։

Մեկ շաբաթ առաջ մենք հայտնել էին, որ Իրինա Շեյքը մերկացել է տղամարդկանց Maxim ամսագրի համար։ 28-ամյա գեղեցկուհին կհայտնվի ամսագրի հուլիս-օգոստոս համարի շապիկին։ Այնուհետեւ, հրատարակության թեթեւ ձեռքով համացացում հայտնվել է making of ֆոտոշարքի տեսանյութը, որը նկարահանված է Բահամներում։ Տեսանյութում Իրինան պատմել է ռուս կանանց մասին։

«Ռուս կանանց շատ դժվար է կառավարել. Դուք պետք է հոգեպես պատրաստ լինեք դրան»,-ուրախությամբ հայտարարել է Իրինան։



© NEWS.am STYLE