Կրքոտ Աննա Սեմենովիչը ցուցադրել է իր շքեղ զգեստը

17:15   12 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Աննա Սեմենովիչը մեկնել էր Թուրքիա տեսահոլովակ նկարահանելու. միգուցե նաեւ հանգստանալու։ Երեկ նա վերադարձել է Մոսկվա եւ միանգամից իր միկրոբլոգում տեղադրել մի հիանալի լուսանկար, որտեղ հայտնի երգչուհին ցուցադրել է իր շքեղ զգեստը։

«Հիշում եմ, հիշում, Ստամբուլը։ Մոսկվայում այնքան ցուրտ է, որ շուտով ստիպված ենք լինելու հանել մեր վերարկուները»,- լուսանկարը մեկնաբանել է Աննան։

Ավելի վաղ, երգչուհին իր միկրոբլոգում մի նոր լուսանկարներ էր տեղադրել, որտեղ նա բավականին գայթակղիչ տեսք ուներ։

«Ես այնքան տխուր եմ եւ դա այն պատճառով, որ ես Ձեզ պատմում եմ իմ կյանքի րջանիկ պահերի մասին, իսկ Դուք միայն ու միայն իմ կազմվածքից եք խոսում։ Ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել իմ ուրախ ու տխուր պահերով, քանի որ ես Ձեզ սիրում եւ վստահում եմ։ Ես չեմ բարկանում, պարզապես չեմ հասկանում՝ ինչու՞»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է երգչուհին։



© NEWS.am STYLE