Երեւանի նորաձեւ աղջիկները. Լիլիթ Ամիրխանյան

12:20   14 հուլիսի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է իր «Երեւանի նորաձեւ աղջիկները» խորագիրը, եւ այս անգամ ներկայացնում ենք երիտասարդ ֆեշըն բլոգեր Լիլիթ Ամիրխանյանին:

Լիլիթը 20 տարեկան է, ծնվել է Թեհրանում, բայց երկար տարիներ է, ինչ ապրում է Հայաստանում: Սովորում է ԵՊՀ արվեստաբանության բաժնում:


Երազում է ճամփորդել ողջ աշխարհով, ծանոթանալ տարբեր երկների մշակույթի, արվեստի, ապրելակերպի հետ, շփվել տարբեր ազգությունների տեր մարդկանց հետ: Արվեստից բացի շատ է սիրում նաեւ նորաձեւություն:

Երազում է դառնալ պահանջված ու հաջողակ ոճաբան: «Իմ հագուկապը ընտրելիս ես առաջնորդվում եմ մի քանի հանգամքով՝ նախ այն, թե ուր եմ գնալու տվյալ տեսքով, պետք է ինձ սազի, չլինի անհարմար եւ լինի հետաքրքիր, ոչ հասարակ: Մարդ կարող է հագնվել ճաշակով, բայց դա դեռ չի նշանակում հագնվել ոճային, ես աշխատում եմ հնարավորինս ոճային լինել»,-նշում է նա՝ ընդգծելով, որ հայ դիզայներներից ամենաշատը հավանում է Վահան Խաչատրյանի աշխատանքները, իսկ համաշխարհային նորաձեւության տներից հիանում Dolce & Gabanna-ի աշխատանքներով:

Ստորեւ՝ Լիլիթի նորաձեւ լուքերից մի քանիսը.




© NEWS.am STYLE