Ռիհանա-Պելե. ֆուտբոլ, սեքսուալ պարեր օվկիանոսի ափին

11:42   14 հուլիսի, 2014

Ռիհանան մեկնել է Ռիո դե Ժանեյրո՝ աշխարհի առաջնության եզրափակչին։

Մինչ Գերմանիա-Արգենտինա հանդիպումը (1:0), 26-ամյա երգչուհին հասցրել է հանդիպել Պելեի հետ, ինչպես նաեւ լողալ օվկիանոսում ընկերուհու՝ Ջենիֆեր Ռոզալեսի հետ։

«Ինձնից ու Ջենից ավելի լավ մարդ չկա»,- երգչուհին մեկնաբանել է լուսանկարը, որում աղջիկները զվարճանում են Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ջենիֆերը ոչ միայն Ռիհանայի մտերիմ ընկերուհին է, այլեւ նրա անձնական օգնականը։ Նրանք արդեն երկար տարիներ ճանաչում են միմյանց եւ հաճախ են միասին ճամփորդում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GADE, AKM-GSI




© NEWS.am STYLE