Ինչու՞ են աղջիկները պոռնո ֆիլմեր դիտում

23:21   17 հուլիսի, 2014

Ոչ միայն տղաներ են պոռնո ֆիլմեր նայում։ Պոռնո նայում են նաեւ աղջիկները. սա փաստ է։

Սա անխուսափելի է, ինչպես հարկերը, մահն ու ցելյուլիտը։ Բայց ամեն ինչում կան նրբություններ, որոնք պետք է իմանալ։

Եթե Ձեր ընտրյալը պոռնո ֆիլմեր է նայում, ապա գիտնականների կարծիքով՝ դա խոսում է նրա մի շատ հետաքրքիր յուրահատուկություն ունենալու մասին։

Հիպերսեքսուալությունը բավականին քննարկված թեմա է հոգեբանների եւ սեռական բժշկությունն ուսումնասիրողների շրջանում։ Նրանք ունեն տարբեր կարծիքներ այն հարցում, թե երբ է սեքսը «չափից շատ» եւ երբ իսկապես խանգարում համարվում։ Բայց, թերեւս, ավելի վիճելի են կանանց մոտ հիպերսեքսուալությանը վերաբերող տեսակետները (սակայն դրանք շատ հաճախ անտեսվում է հետազոտողների կողմից)։

Արդյունքները ցույց են տվել, որ ինչքան հաճախ են կանայք մաստուրբացիայով (ինքնաբավարարմամբ) զբաղվում կամ պոռնո ֆիլմեր դիտում, այդքան էլ ավելի հավանական է, որ տվյալ կնոջ մոտ հիպերսեքսուալության նշաններ կան։ Մեծ քանակի սեռական զուգընկերներ ունենալը նույնպես համարվել է հիպերսեքսուալության նշան։ Ահա այսպիսին էին «Sexual Medicine» ամսագրի հունիսյան համարում հրապարակված հետազոտության տվյալները։

Եթե Ձեր ընկերուհուն դուր է գալիս պոռնո ֆիլմեր դիտել, ապա, հավանաբար, պետք է ջանքեր թափել, նրա սեռական ցանկությունը բավարարելու համար։ 

 

Աղբյուրը՝ Infowoman



© NEWS.am STYLE