«Ամբողջը ուռճացրել են, վթար եղել է, բայց ոչ մի վնասվածք». մանրամասներ Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ վթարից

13:30   15 հուլիսի, 2014

Այսօր գիշերը վթարի է ենթարկվել շոու-մեն, երգիչ Սամվել Գրիգորյանը։ Ըստ Shamshyan.com-ի՝ երգիչը տեղափոխվել է էրեբունի ԲԿ եւ, բժիշկների պնդմամբ, պետք է վիրահատվի։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սամվելի քույրը՝ երգչուհի Արմինե Գրիգորյանը, հերքեց դա։

«Ամբողջը ուռճացրել են, վթար եղել է, բայց ոչ մի վնասվածք կողմերից եւ ոչ մեկին չի եղել, ընդհանրապես ոչինչ։ Մենք նոր ենք արթնացել, եւ այդ ամբողջ անհեթհեթությունը նոր ենք իմանում»,-նշեց Արմինեն՝ հավելելով, որ Սամվել Գրիգորյանն այժմ տանն է։

«Նա արդեն տանն է եւ այսօր աշխատանքի է գնալու։ Պարզապես երկու վարորդներն էլ գնացել էին հիվանդանոց ապահովության համար, ընդհանուր ռենտգեն արվեց, եւ ամեն ինչ, Փառք Աստծո, լավ է, ոչ մի քերծվածք նույնիսկ»։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE