Գեղեցկուհի Կամերոն Դիասը Harper's Bazaar US-ի էջերին

13:38   16 հուլիսի, 2014

Հայտնի դերասանուհի Կամերոն Դիասը հայտնվելու է Harper's Bazaar US-ի օգոստոսյան համարի էջերին։

41-ամյա դերասանուհին ոչ միայն մասնակցել է ֆոտոշարքի նկարահանումներին, այլեւ մի փոքր հարցազրույց է տվել։

Զրուցելիս նա մեկնաբանել է իր եւ Դրյու Բերիմորի սեռական հարաբերությունների մասին պտտվող ասեկոսեների, իր տարիքի եւ երեխա չունենալու մասին։

Դրյու Բերիմորի հետ սեռական հարաբերությունների մասին.

«Այս ասեկոսեները ինձ մոտ պարզապես փսխում են առաջացնում։ Սա նույնն է, ինչ ինձ հարցնեին՝ սեքսով զբաղվել եք Ձեր հարազատ քրոջ հետ։ Դուք հասկանու՞մ եք ինչ եք խոսում. Սա անհեթեթություն է»։

Տարիքի մասին.

«Ես գիտեմ, որ տարիքին զուգընթաց մենք մի շարք հնարավորություններից զրկվում ենք, բայց դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաեւ նորերը։ Ինչու մնալ 22-ամյա աղջկա կերպարում, երբ ես լինեմ 62։ Ես կարծում եմ, որ 62-ն ավելի լավ հասակ է, քան 22-ը։Ես իմ անցյալում ոչինչ չեմ ցանկանում փոխել. ես պարզապես ուզում եմ առաջ շարժվել»։

Երեխաներ չունենալու մասին.

«Եթե ես ցանկանայի երեխա ունենալ, ապա վաղուց դա կանեի։ Առջեւում ինձ սպասում է երկար տարիների կյանք եւ չգիտեմ, թե ինչ կարող է պատահել, բայց ես բաց եմ ամեն ինչի համար։ Ամեն ինչ էլ հնարավոր է»։



© NEWS.am STYLE