Անգլուհին ծախսել է 33000 դոլար Քիմ Քարդաշյանին նմանվելու համար

15:03   16 հուլիսի, 2014

24-ամյա անգլուհի Քլեր Լիսոն ծախսել է 33000 դոլար Քիմ Քաևդաշյանին նմանվելու համար։ Քլերը այնքան հիացած է Քիմ Քարդաշյանի արտաքին տեսքով, որ որոշել է լիովին նմանվել նրան։

Ինչպես հայտնել է Huffington Post՝ Էսսեքսի այս բնակչուհին հազարավոր դոլարներ է ծախսել վիրահատություն կատարելու, հագուստներ եւ կոսմետիկ միջոցներ գնելու համար։

Քլերի արտաքին տեսքի փոփոխությունները սկսել են ատամների սպիտակեցումից եւ կրծքերը մեծացնելուց։ Հոլիվուդյան ժպիտ եւ փարթամ կրծքեր ունենալուց հետո, նա անցել է մազերին եւ վճարել 7700դոլար՝ մազերը երկարացնելու եւ այլ վարսահարդարական աշխատանքների համար։ 

Սակայն դեռ Քլերը չի հասել Քիմի ամենահետաքրքիր բարեմասնությանը՝ նրա  տպավորիչ եւ գրավիչ ազդրերին։ Այժմ նա սահմանափակվում է հատուկ սիլիկոնե ներդիրներով ներքնազգեստներ կրելով, որպեսզի նրա հետույքը նույնպես այդքան գրավիչ լինի։ Բայց Քլերը վստահ է, որ շուտով նա այդ վիրահատություն էլ է կատարելու։ 

«Ես հասկացա, որ մենք շատ նման եք։ Մենք երկուսս էլ շատ քույրեր ու եղբայրներ ունենք։ Նա իսկապես շատ գեղեցիկ է, եւ ես ուզում եմ նրան նմանվել։ Մանուկ հասակում ինձ բոլորը ծաղրում էին, որ ես տգեղ եմ ու գեր։ Ես երկու անգամ նույնիսկ փորձել եմ ինքնասպանություն գործել»,-հայտարարել է Քլերը։

Չնայած, որ արտաքին փոփոխությունները բարձրացրել են աղջկա ինքնագնահատականը, նրա ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ։ «Իմ աշխատավարձը չէր բավարարում, եւ այդ պատճառով ես ստիպված էի վարկ վերցնել։ Ինձ մշտապես բանկից զանգում եւ սպառնում են, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում։ Իմ ողջ աշխատած գումարը ես ծախսում եմ վարսավիրին վճարելու եւ կոսմետիկ միջոցներ գնելու համար»,-պատմել է աղջիկը։



© NEWS.am STYLE