68-ամյա Շերի համերգային շրջագայությունը կարող է դառնալ ամենահաջողվածը 2014թ-ին

17:05   16 հուլիսի, 2014

Ամերիկյան փոփ-աստղ Շերի Dressed to Kill համերգային շրջագայությունը կարող է դառնալ ամենահաջողվածը 2014թ-ին, հայտնել է Billboard-ը։ Նոր շրջագայությունը առաջինն է համաշխարհային «հրաժեշտի» շրջագայությունից հետո (2002-2005)։

Շրջագայությունների առաջին մասն ավարտելով՝ Շերը վաստակել է 54.9 միլիոն դոլար։  49 լի դահլիճ, որտեղ ներկա է եղել մոտ 610 հազար հանդիսատես։

Շրջագայությունների երկրորդ փուլը սկսվելու է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Times Union կենտրոնում։  



© NEWS.am STYLE