Ջենիֆեր Լոպեսի ուկրաինացի սիրեցյալը պատմել է իրենց հարաբերությունների մասին

12:05   17 հուլիսի, 2014

Ջենիֆեր Լոպեսը վերջերս խզել էր իր հարաբերությունները ընկերոջ՝ Կասպեր Սմարթի հետ, ինչպես նաեւ ամուսնալուծվել ամուսնուց՝ Մարկ Էնթոնիից։

Ըստ ասեկոսեների՝ 44-ամյա երգչուհու նոր սիրեցյալն Օդեսայի բնակիչ  34-ամյա Մաքսիմ Չմերկովսկին է, ով մինչ այդ սիրահետել է Քեյթ Ափթոնին։

Մաքսիմը լատինաամերիկյան պարերի աշխարհի չեմպիոն է: Նա անցած տարի նոյեմբերին Ջեյ Լոյի հետ պարել է American Music Awards-ում, որից հետո նրանք սկսել են կապ պաշտպանել միմյանց հետ:

«Այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, որ ես Ջեյ Լոյի նոր սիրեցյալն եմ, ես հասկացա, թե ինչու է Հոլիվուդում այդքան դժվար նորմալ հարաբերություններ ունենալ աստղերի հետ։ Հոլիվուդում բացի սիրելուց՝ զույգերը նաեւ պետք է շատ ուժեղ լինեն, քանի որ մամուլում առկա սուտ տեղեկությունները կարող են քայքայել իրենց միությունը։ Իսկ ինչ վերաբերում է իմ եւ Լոպեսի հարաբերություններին, ապա մենք պարզապես ընկերներ ենք։ Ընկերությունը հենց այն բառն է, որը տեղին է այս պարագայում։ Մեր բոլոր հարաբերությունները սկսվում ու ավարտվում են այս բառով»,-հայտարարել է Մաքսիմը։

Բայց աղբյուրը լիովին այլ տեղեկություններ է հաղորդում։ Ըստ աղբյուրի՝ նրանք բավականին հաճախ են հանդիպում եւ մշտապես կապ են պաշտպանում միմյանց հետ։

 

 

Աղբյուրը՝ NYDN



© NEWS.am STYLE