Ի գիտություն աղջիկներին. խորհուրդներ է տալիս Քեյթ Միդլթոնի դիմահարդարը

20:13   19 հուլիսի, 2014

Ոճաբան եւ դիմահարդար Արաբելա Փրեսթոնը, ով աշխատում է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Քեթրին ու Ստելա ՄաքՔարթինները, կիսվել է դիմահարդարման մի քանի գաղտնքիներով։ Արաբելա Փրեսթոնը կոսմետիկայի եւ դիմահարդարման մասին գիտի գրեթե ամեն ինչ եւ զարմանալի չէ, որ նրա ծառայություններից օգտվում է նաեւ Քեյթ Միդլթոնը։ Ձեզ ենք ներկայացում այս հայտնի դիմահարդարի մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ ամռան ամիսներին ճիշտ խնամել մաշկը։

Ընտրեք կրեմային հիմքով կոսմետիկա

Ամռանը ավելի նախընտրելի է կրեմային հիմքով կոսմետիկա օգտագործել։ Եթե դիմափոշին փոխարինեք կրեմային հիմքով որեւէ միջոցով, ապա կտեսնեք, որ Ձեր մաշկն ավելի թարմ տեսք կունենա։ Նույն ազդեցությունը կլինի, եթե դիմահարդարումից առաջ օգտագործեք կրեմային հիմքով կոսմետիկա։

Չափը մի անցեք

Ամռանը ավելի լավ է չծանրաբեռնել մաշկը եւ նախընտրելի է մինիմալիստական դիմահարդարում անել։ Մի փոքր կրճատեք կոսմետիկայի քանակը։ Հատկապես ամռանը չարժե օգտագործել տոնային մատիտ, որպեսզի մաշկը չքրտնի։ Հենց այս նույն պատճառով նաեւ պետք է նաեւ խուսափել տոնային կրեմների օգտագործումից։

Փոխեք Ձեր տոնային հիմքի երանգը

Քանի որ ամռանը մաշկի գույնը 1-2 երանգով փոփոխվում է, ապա տարվա այս եղանակին (ինչպես նաեւ ձմռանը) խորհուրդ է տրվում փոխել տոնային հիմքի երանգը;

Լողափ գնալիս մի շպարվեք

Լողափ գնալիս թույլ տվեք, որ մաշկը մի փոքր հանգստանա. պարզապես լվացեք դեմքը եւ «զինվեք» արեւապաշտպան ակնոցով։ Ծայրահեղ դեպքում շուրթերին կարելի է անփայլ շրթներկ քսել՝ բնական տեսք հաղորդելու համար։

Օգտագործեք SPF-գործոններով հարուստ կոսմետիկ-միջոցեր

Այսպիսի կոսմետիկ միջոցները ոչ միայն պաշտպանում են մաշկը արեւի ճառագայթներից, այլեւ սնուցում են այն։ Բացի այդ SPF-քսուքը պահում է խոնավության բալանսը, ինչը հիանալի տեսք է հաղորդում մաշկին։ 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE