Ռեփեր PSY իր Gangnam Style երգով մեկ տարվա ընթացքում 40 միլիոն դոլար է վաստակել

12:44   17 հուլիսի, 2014

Կորեացի ռեփեր PSY-ի տեսահոլովակը դեռեւս ռեկորդ է սահմանում համացանցում։ Այն արդեն դիտել է երկու միլիարդից ավել մարդ։

Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տեսահոլովակն ամեն օր 2 միլիոն դիտում է ապահովում, հայտնել է www.tele.ru-ն։

Gangnam Style-ի միջոցով Google ընկերությունը 2012թ-ին վաստակել է 8 միլիոն դոլար, իսկ ինքը՝ կատարողը, դարձել է Հարավային Կորեայի ամենաթանկ վարձատրվող երգիչը։ Տեսահոլովակի շնորհիվ ռեփերը մեկ տարվա ընթացքում 40 միլիոն դոլար է աշխատել։

Ռեյտինգի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ջասթին Բիբերի Baby տեսահոլովակը, որը մինչ Gangnam Style-ի ի հայտ գալը առաջատարի դիրքում էր։ Այժմ Baby տեսահոլովակն ունի մեկ միլիարդից ավել դիտում։



© NEWS.am STYLE