Ամերիկյան հայտնի մոդելը կրկնօրինակել է Քիմ Քարդաշյանի ոճը ESPY Award-ի ժամանակ

14:05   17 հուլիսի, 2014

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ESPY Award- Excellence in Sports Performance Yearly Award մրցանակաբաշխությունը. այն արդեն 20 տարի կազմակերպվում է, որի շրջանակներում պարգեւատրվում են սպորտի բնագավառում առավել ակնառու նվաճումներ գրանցած մարզիկները։

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած այս իրադարձությանը ներկա են եղել ոչ միայն հայտնի մարզիկներ, այլեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր հանձնել են մրցանակները։

Այս տարի մրցանակաբաշխության մասնակցել են Ջեսիկա Ալբան, Կամերոն Դիասը, Ջեյսոն Սիգելը, Դուեյն Ջոնսոնը, Մարիա Շարապովան եւ նրա փեսացուն Գրիգոր Դիմիտրովը։ Ներկա էր նաեւ մոդել Քրիսի Թեյգենը։

Լրագրողները միանգամից նկատել են, որ 28-ամյա մոդելի հագած զգեստն իր ոճով շատ նման է Քիմ Քարդաշյանի նախընտրած ոճի հագուստներին։ 

Ի դեպ, զարմանալի ոչինչ չկա, քանի որ Քրիսին Քիմի մտերիմ ընկերուհին է, եւ նա անգամ իր ամուսնու հետ ներկա էր եղել Քիմի եւ Քանիե Ուեսթի հարսանիքին։

Նշենք, որ Շարապովան ճանաչվել է «լավագույն թենիսիստուհի». նա անցյալ ամիս հաղթել էր «Ռոլան Գարոս» մրցաշարը։ Տղամարդկանց անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռաֆայել Նադալը՝ չնայած, որ «Ուիմբլդոնի» եզրափակչում նա պարտվել էր Նովակ Ջոկովիչին։ 

Մարիա Շարապովա

«Տարվա միջազգային մարզիկ» մրցանակին այս տարի արժանացել է Կրիշտիանու Ռոնալդուն։

Ջեսիկա Ալբա

Կամերոն Դիաս

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ REX, Getty, Instagram




© NEWS.am STYLE