Ամառային երեք դիմակ մազերի համար

19:01   21 հուլիսի, 2014

Դե ինչ աղջիկներ, պատրաստեք նոթատետրը եւ գրեք։ Ներկայացնում ենք մազերի համար նախատեսված դիմակներ։ Եթե ցանկանում եք ունենալ առողջ ու գեղեցիկ մազեր, ապա օգտագործեք հատապտուղներ, միրգ ու բանջարեղեն տնային պայմաններում դիմակներ պատրաստելու համար։                                      

 1. Կանաչ սոխով դիմակ

Բոլորին հայտնի է, որ սոխը բավականին նպաստավոր ազդեցություն ունի մազերին. այն ամրացնում է մազարմատները, արագացնում մազերի աճը, բայց քչերն են օգտգործում սոխը այս նպատակով՝ տհաճ հոտի պատճառով։ Տհաճ հոտից խուսափելու համար կարելի է վերցնել կանաչ սոխ. այն հարուստ է նույնքան վիտամիններով, բայց հոտն ավելի քիչ է։ Դիմակների համար վերցրեք միայն կանաչ «փետուրները», որոնք պետք է աղալ՝ հյութն առանձնացնելու համար։ Ստացված խյուսը քսեք մազարմատներին եւ ծածկեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով, իսկ դրա վրայից էլ՝ սրբիչով։ Մեկ ժամ անց կարող եք շամպունով լվանալ գլուխը։ Դիմակը նախատեսված է ցանկացած տիպի մազերի համար։ 

2. Հատապտուղներով դիմակ

Ամռանը յուղոտ մազերը ավելի են յուղոտվում, այդ պատճառով պետք է շաբաթական մեկ-երկու անգամ դիմակներ պատրաստել թթու հատապտուղներից։ Ճզմեք  մի քանի հասած ելակ եւ սեւ հաղարջի հատիկներ։ Ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր կամ թթված կաթ եւ խառնեք։ Ստացված զանգվածը քսեք գլխամաշկին ու մազարմատներին։ 20 րոպե անց շամպունով լվացեք գլուխը։ Այդ դիմակը շատ օգտակար է յուղոտ մաշկի համար։ Բայց բաց մազեր ունեցող կանայք պետք է մի փոքր զգուշավոր լինեն, քանի որ հասած սեւ հաղարջը կարող է գունափոխել մազերը։ 

3. Վարուգով դիմակ

Գաղտնիք չէ, որ ամռանը մազերն ավելի մեծ խնամքի կարիք ունեն, այդ պատճառով ամռանը պետք է գոնե շաբաթական մեկ անգամ վարունգով դիմակ օգտագործել։ Մեկ կեղեւազրկված վարունգը պետք է լավ քերել եւ ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ մեկ ճաշի գդալ բուսական յուղ։ Այս ամենը պետք է խառնել եւ ստացված զանգվածը քսել չոր մազերին։ Գլուխը պետք է ծածկել պոլիէթիլենային տոպրակով եւ 30 րոպե անց շամպունով լվանալ։ Այս դիմակը ոչ միայն շատ լավ խոնավացնում է մազերը, այլեւ հարթ ու փայլուն տեսք է հաղորդում դրանց։  

 

Աղբյուրը՝ kakprosto.ru



© NEWS.am STYLE