Սուրճին փոխարինող հինգ ըմպելիք

20:16   21 հուլիսի, 2014

Սուրճը ոչ միայն ակտիվություն ու աշխուժություն է հաղորդում, այլեւ ունի օգտակար հատկություններ։ Մեզանից շատերը առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով, սակայն կան այլ ըմպելիքներ, որոնք նույնպես ունեն աշխուժացնող ազդեցություն։ Դրանք կոֆեին չեն պարունակում եւ շատ հեշտ ու արագ են պատրաստվում։

1. Կիտրոնի տոնիկ

Բաղադրություն. խմելու ջրին ավելացրեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութ ու նույնքան էլ մեղր։

Ազդեցությունը. այս ըմպելիքը ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։

Հակացուցումներ. Կիտրոնի տոնիկը չի թույլատրվում օգտագործել ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց։

2. Կոճապղպեղի թեյ

Բաղադրություն. մաքրեք կոճապղպեղի արմատները, քերիչով անցկացրեք եւ լցրեք եռացած ջրի մեջ՝ թողնելով 3–5 րոպե։

Ազդեցությունը. կոճապղպեղը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ուղեղը սկսում է ավելի ակտիվ աշխատել։

3. Բանանով եւ կաթով կոկտեյլ


Բաղադրություն. կտրատեք մեկ բանանը եւ ավելացրեք 1.5 բաժակ կաթ, 1 թեյի գդալ ծլած ցորեն ու 0.5 ճաշի գդալ ընկույզ։

Ազդեցությունը. այս կոկտեյլը ոչ միայն ակտիվացնում է Ձեզ, այլեւ բարձրացնում Ձեր տրամադրությունը եւ նվազեցնում սովի զգացումը։

4. Հատապտղա-ցիտրուսային խյուս

Բաղադրություն. մսաղացով անցկացրեք 500 գր. լոռամիրգն ու նույնքան էլ նարնջի միջուկ։ Ստացված զանգվածին շաքար ավելացրեք (ըստ ճաշակի) եւ 1-2 ճաշի գդալ ավելացրեք շիլաների մեջ։

Ազդեցությունը. այս ուտեստը բարելավում է օրգանիզմի վիճակը, հետեւաբար Ձեզ քնելու համար ավելի քիչ ժամանակ պետք կլինի։

5. Թարմ քամած հյութեր


Ազդեցությունը. երբ միրգ ու բանջարեղեն եք գնում, լվացեք, կտրատեք փոքր կտորներով, դրեք համապատասխան սարքի մեջ եւ հարեք։ Թարմ քամած հյութերը հիանալի միջոց են առավոտը սկսելու եւ ողջ օրվա համար դրական էներգիայով լիցքավորվելու համար։

 

Աղբյուրը՝ medikforum.ru



© NEWS.am STYLE