Ինչու՞ են աղջիկները հառաչում

23:07   19 հուլիսի, 2014

Սեռական ակտի ժամանակ հիպերվենտիլյացիան (խորը և հաճախակի շնչառություն) հանգեցնում է մի իրավիճակի, որը մոտ է հեշտանք ապրելուն,  եւ այն հնարավորություն է տալիս ուղեղի մշտապես ճնշված հատվածներին գերիշխող դառնալ։

Սեռական հարաբերությունների ժամանակ Խորը շնչառությունը 50%-ով նվազեցնում է զարկերակային ճնշումը եւ արյան մեջ փոխվում է ածխաթթու գազի քանակը. այս ամենը ազդում է ուղեղի վրա։

Բոլոր տղամարդկանց շատ դուր է գալիս սեքսի ժամանակ կանանց քաղցր հառաչանքներն ու նրանց շնչառությունը։ Իսկ ինչու՞ է տնքում կինը։


Հիպերվենտիլյացիան ու տնքոցները  առաջին հերթին բացատրվում են սեռական խորը տրանսի ֆիզիոլոգիական մեխանիզմներով։ Սեռական ակտի ժամանակ, երբ աղջիկը քաղցր տնքում է, կատարվում են ֆիզիոլոգիական եւ հոգեբանական փոփոխություններ. ավելի հաճախ հորմոնալ մակարդկում։ Բայց ակամա շատ ուժեղ եւ արագ շնչառությունն ոչ մի բացատրություն չունի։ Որոշ մարդկանց մոտ այն կարող է էյֆորիայի եւ անհանգստության զգացում առաջացնել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ խորը շնչառությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ ուղեղի եւ անգամ հեշտանք ապրելու վրա։ Սրա հետ մեկտեղ, արյան մեջ ընկնում է ածխաթթվի մակարդակը, փոխվում սթրեսի եւ այլ հորմոնների բաղադրությունը. փոխվում է նաեւ նյարդերի ու մկանների ակատիվությունը։ Մաշկը շատ զգայուն ու նուրբ է դառնում, ավելանում է հոտերի եւ հպումների նկատմամաբ զգայունությունը։ Իսկ նման զգացումները մոտ են հեշտանքին, հետեւաբար պարզ է դառնում, որ կինը տնքում է հեշտանքից։ Հետազոտությունները նաեւ հաստատել են, որ շնչառությունը փոխվում է եւ կանանց, եւ տղամարդկանց մոտ։

Սակայն թույլ սեռի ներկայացուցիչների մոտ այն ավելի ցայտուն է արտահայտվում։ Կանանց՝ սեռական ակտի ժամանակ տնքալու հանգամանքը անգամ մի շարք անեկդոտների մեջ է օգտգործվում։ Հիպերվենտիլյացիան թույլ է տալիս կնոջն ավելի ուժեղ զգամունքներ ունենալ, մեծացնում է գրգռվածությունը, ինչպես նաեւ հեշտանքը։ Սակայն հիմնական ազդեցությունն այն է, որը գործում է գլխուղեղի կարեւոր զոնաների վրա։

Ուղեղի կեղեւի տոմոգրաֆիայի միջոցով հետազոտողները պարզել են, որ նեոկորտեքսի շրջանում թթվածնի կլանումը նվազում է եւ սա, ըստ հետազոտողների, ազդում է մարդու վարքագծի, ինչպես նաեւ ուղեղի աշխատանքի վրա։ Ինքնավերահսկողության կորուստը կարող է հանգեցնել զգացմունքների «գերիշխանության», եւ հենց դրանք էլ սկսում են  ղեկավարել ուղեղի կեղեւային շերտը, որը նաեւ կոչվում է զգացմունքային ուղեղ։

 

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE