Նազենի Հովհաննիսյանին բնութագրող բաղադրատոմսը. Սոֆի, Անդրե, Ավետ (ֆոտո)

00:24   18 հուլիսի, 2014

Հուլիսի 18-ին հաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը դարձավ 32 տարեկան: Իր ընկերները՝ Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը եւ Անդրեն, հետաքրքիր անակնկալ են պատրաստել:

Նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում հետաքրքիր գրառում են հրապարակել. մի բաղադրատոմս, որը բնութագրում է Նազենիին. «Մի քանի կգ. ընտիր, անյուղ միս խառնել մեծ քանակության ինտելեկտուալ ուղեղի հետ։ Անդադար հարել՝ընթացքում ավելացնելով չնաշխարհիկ գեղեցկության մեծ չափաբաժին։Չմոռանալ ավելացնել ընկերասիրություն և հայրենասիրություն՝ ըստ ճաշակի։

Մի քանի ճաշի գդալ խիզախություն և «բնածին շարմ» կոչվող դժվար ճարվող համեմունքը և Նա պատրաստ է։

Այո՛, բաղադրատոմսը վաղուց հայտնի է բոլորին, բայց միայն Էմմային և Գառնիկին է հաջողվել, այն էլ մեկ անգամ, պատրաստել Այդպիսի գլուխգործոց։
Ծնունդդ շնորհավոր՛, Անկրկնելի ԱՄԵՆԱՆԱԶԵՆԻ ջան!!!
ՈՒտենք քեզ
ՍՈՖԻ–ԱՎԵՏ–ԱՆԴՐԵ»:


NEWS.am STYLE-ը, նույնպես, շնորհավորում է ինքնատիպ հաղորդավարուհուն՝ մաղթելով անսահման սեր, առողջություն եւ կանացի երջանկություն: 



© NEWS.am STYLE