Ինչպիսի՞ն է Նազենին՝ ըստ Ավետի եւ Սոֆիի (ֆոտո)

11:15   18 հուլիսի, 2014

Դժվար է խոսել մի մարդու մասին, ով այնքան վեհասիրտ  է եւ այքնքան ինքնատիպ, որ բառերն անգամ անզոր են դառնում՝ նրան ճիշտ բնութագրելու համար: Նազենի Հովհանիսյանն առեղծվածային էակ է, ում մասին կարող ես մշտատեւ խոսել:
Ինչպես ասում են՝ բնության մեջ չկա ոչինչ, որ ավելի հատկանշական լինի, քան կինը` իր հմայքով, իր գեղեցկությամբ, իր առեղծվածային, փոփոխական եւ միաժամանակ հաճելի հատկանիշներով: Ահա այսպիսին է գեղանի Նազենին:

Մարդ, ով կախարդում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ ներաշխարհով: Մարդ՝ բառիս բուն իմաստով:

NEWS.am STYLE-ը  հայոց չքնաղատես աղջկա մասին զրուցել է իր ամենամոտ ընկերների հետ:

Սոֆի Մխեյան


Բառիս բուն իմաստով, հիանալի եւ ամենաընկերն է Նազենին: Ինչպես յուրաքանչյուրս, նա նույնպես ունի տարբեր բնավորության գծեր, բայց կցանկանայի առանձնացնել ամենանկատելին՝ ազնվությունը: Նրան երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ եւ շատ ուրախ եմ, որ իր նման ընկեր ունեմ իմ կողքին: Ես ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում: Խոսքեր չեմ գտնում, որ կարողանամ տիպիկ բնութագրել նրան: Նա ինձ համար  ամենա ամենան է: Նազենին տանել չի կարողանում փնթիությունը՝ թե՛ առօրյա կենցաղում եւ թե՛ մարդկային հարաբերություններում: Նա գնահատում է մարդուն հենց իր տեսակով:
Նրան ցանակնում եմ ամենակարեւորը լիակատար երջանկություն, այսինքն նա գտնի այն մարդուն, ով կգիտակցի եւ կհասկանա, թե ինչ հրաշք է իր կողքին եւ  թող վայելի մայրանալու բերկրանքը:

Ավետ Բարսեղյան


 10 տարի առաջ մենք միասին ենք սկսել մեր գործունեությունը հեռուստաեթերում, եւ նա ինձ համար եղել է եւ կա անկրկնելի եւ շատ ջերմ ընկեր: Նազենին փուխր էակ է, անպաշտպան, որը առաջին հայացքից չի երեւում: Դրանք այնպիսի հատկանշներ են, որոնք թաքցվում է ուժեղ կնոջ մեջ: Նա շատ նվիրված է թե՛ ընկերներին, թե՛ իր ընտանիքին եւ թե՛ իր աշխատանքին: Ըստ իս Նազենին տանել չի կարողանում կենցաղային սուտը, անգրագիտությունը, մասնագիտական թերությունը: Նազենին մարդու մեջ առաջնայինը գնահատում է հենց մարդ տեսակը, մարդու ինքնատիպությունը, որը իրեն էլ է բնորոշում:

Նա շատ բարձունքների է հասել եւ կցանկանայի, որ երջանկության գագաթնակետին էլ հասնի:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE