Էլթոն Ջոնը ծաղրել է երկրպագուներին՝ հայտարարելով, որ պատրաստվում է թոշակի անցնել

17:09   18 հուլիսի, 2014

Ֆրանսիական Կարկասոնում ամեն տարի տեղի է ունենում երաժշտական փառատոն։ Այս անգամ փառատոնի պատվավոր հյուրն էր Էլթոն Ջոնը, ով իր ելույթներից մեկն ավարտելուց հետո հայտարարել է.

«Վերջ շոուին, երգին եւ երաժշտությանը»։ Իր՝ (արդեն երրորդ) մեծ բեմից հեռանալու փորձը Ջոնը բացատրում է նրանով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքում՝ ամուսնու եւ երկու որդիների՝ Զակարի եւ Իլյայի հետ։

Սակայն պարզվել է, որ 67-ամյա երաժիշտը կատակել է։ Նրա մենեջերը հերքել է նրա խոսքերը՝ հայտնելով, որ Ջոնը կատակել է, չէ՞ որ այս տարի երգիչն արդեն պլանավորել է համերգներ տալ Ամերիկայում եւ Եվրոպայում։

 

Աղբյուր՝  culturebox.francetvinfo.fr



© NEWS.am STYLE