Ինչո՞վ է օգտակար եղերդակը

20:10   22 հուլիսի, 2014

Եղերդակը սուրճին փոխարինող բույսի մի տեսակ է, որը բավականին հայտնի ու տարածված է ամբողջ աշխարհում, իսկ այս բույսի տերեւները կարելի է օգտագործել աղցանների մեջ։ Շատերը եղերդակը մոլախոտ են համարում, բայց իրականում այն բավականին օգտակար «մոլախոտ է»։

Այս բույսի արմատներն ու տերեւները օգտագործվում են բուժական նպատակներով. ի դեպ այս բույսը ծաղկում է հենց հուլիս ամսին։

Աշնանը հանում են բույսի արմատները, հեռացնում հողը, լվանում հոսող ջրի տակ։ Ստվերում թողնում են, որ չորանա կամ թողնում են վառարանում՝ 50 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում։ Պահում են հատուկ թղթյա տոպրակներում, չոր եւ զով տեղում։

Եղերդակի օգտագործումը բժշկության մեջ. արմատներից պատրաստում են թուրմեր, որոնք դրականորեն են ազդում մարսողական համակարգի վրա։ Այս արմատների միջոցով կարելի է բուժել լյարդի եւ կոլիտ հիվանդությունները, մեղմել ատամի ցավը։ Այն նաեւ օգնում է հիստերիայի դեպքում։

Ծաղիկներից պատրաստված թուրմն օգտագործվում է նյարդային համակարգի խանգարումների ժամանակ՝ որպես հանգստացնող միջոց։

Եղերդակի արմատը կարելի է նաեւ ավելացնել սուրճի մեջ, ինչի շնորհիվ հիանալի համ կստացվի։ Այդ դեպքում պետք է արմատները չորացնել մինչեւ սուրճի գույն ստանալը, այնուհետեւ աղալ սրճաղացի մեջ։ Այն կարելի է կամ լցնել սուրճի մեջ, կամ պարզապես թուրմ պատրաստել եւ խմել։

Աղբյուրը՝ sladis.ru



© NEWS.am STYLE