20 բան, որ պետք է անել այս ամռանը

19:30   18 հուլիսի, 2014

Ամառը անհոգ եւ թեթեւ շրջան է՝ երազանքների, նպատակների իրականացման, նորը ճանաչելու, հին խնդիրները կարգավորելու, սիրելու եւ պարզապես ապրելու լավագույն ժամանակահատվածը։ Այդ իսկ պատճառով, չարժե հապաղել, այլ փորձել իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք մտածել եք ամռան համար։ Ստորեւ ներկայացնում ենք 20 բան, որոնք անպայման պետք է հասցնեք անել այս ամառ։

1. Դիտել վերջին արտադրության ֆիլմերը:

2. Կարդալ այն գրքերը, որոնք  վաղուց մտապահել էիք։

3. Ճաշակել դեռեւս չփորձված որեւէ աղանդեր կամ կերակրատեսակ։

4. Լինել այն քաղաքներում, ուր չեք եղել։

5. Նիհարել, զբաղվել սպորտով եւ հետեւել սննդակարգին։

6. Ծով կամ բացօթյա լողավազան գնալ եւ արեւայրուք ընդունել։

7. Գնալ շոփինգի եւ թարմացնել զգեստապահարանը։

8. Վերանորոգել բնակարանը։

9. Գնել տնային բույսեր կամ ծաղիկներ։

10. Սիրելի երգերի ցանկ կազմել եւ լսել։

11. Հաճախել լեզուների կամ այլ դասընթացների։

12. Մաքրել համակարգիչը անպետք ֆայլերից։

13. Այցելել գյուղերում ապրող բարեկամներին։

14. Հանդիպել հին ընկերների հետ։

15. Թռչել օդապարիկով կամ լեռ բարձրանալ։

16. Հարբել առաջին անգամ։

17. Սիրահարվել եւ համբուրվել։

18. Սլանալ բաց մեքենայով մեծ արագությամբ։

19. Սովորել երկականի հեծանիվ վարել։

20. Ոտաբոբիկ քայլել փողոցում։

 



© NEWS.am STYLE