Մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Իրինա Շեյքը՝ «Հերկուլես» ֆիլմում

12:20   19 հուլիսի, 2014

Սուպերմոդել Իրինա Շեյքը շուտով հայտնվելու է մեծ էկրաններին. մյուս շաբաթ ցուցադրվելու է «Հերկուլես» ֆիլմը, որտեղ ռուս գեղեցկուհին մարմնավորելու է Հերկուլեսի կնոջ՝ Մեգարայի կերպարը։ Հերկուլեսի դերում լինելու է Դուեյն Ջոնսոնը։ Ֆիլմը պատմում է հերոսի կյանքը, ով կորցրել է իր ընտանիքը եւ սփոփում է իրեն կատաղի մարտերում։ Զեւսի որդին հավաքում է տառապյալ զինվորների, ում կյանքի հիմնական իմաստը արյունահեղ մարտերն ու մշտական վտանգներն են, եւ բանակ կազմում։

Իրինա Շեյքը, Դուեյն Ջոնսոնը, Բրեթ Ռեթները եւ Ինգրիդ Բոլսայ Բերդալ

«Իրինան մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկն է»,- հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Բրեթ Ռեթները։

«Գրողը տանի, նա հրաշալի հայացք ունի, նա այնքան գեղեցիկ է եւ հիանալի է իր դերը խաղացել»,-իր հերթին ավելացրել է Դուեյնը։




© NEWS.am STYLE