Հոլիվուդյան մարտաֆիլմերի հերոսները գեղեցիկ եւ էլեգանտ կերպով են ծերանում

23:07   23 հուլիսի, 2014

Նման բան Կաննի կինոփառատոնում դեռեւս չէր եղել: 67-րդ ամենամյա փառատոնի ժամանակ Հոլիվուդի բոլոր ժամանակների լավագույններից լավագույնները՝ Սիլվեսթեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Մել Գիբսոնը, Հարիսոն Ֆորդը, Անտոնիո Բանդերասը, Դոլֆ Լունդգրենը, Ուեսլի Սնայփսը, Ջեյսոն Սթեթհեմը, Քելլան Լաթսըցնցել էին ֆրանսիական հանդիսատեսին:

«Անսանձները 3» («The Expendables 3») ֆիլմի հրաշալի դերասանական կազմը քաղաք էր մտել տանկով, որտեղից էլ ողջունել երկրպագուներին:

Արդեն անցել է երեք ամիս եւ համացանցում հայտնվել է այս խիզախ տղաների՝ քաղաքի հյուրանոցներում  նկարահանած ֆոտոշարքերը:

Հոլիվուդյան մարտաֆիլմերի այս հերոսները՝ միլիոնավոր մարդկանց կուռքերը, կարծես թե արժանապատվորեն են ծերանում՝ առանց խղճահարություն եւ ափսոսանք առաջացնելով: Ներկայացնում ենք սիրված դերասանների հիանալի լուսանկարները, որոնք արվել են Կաննում հայտնի մի ամսագրի համար:

 

Աղբյուրը՝ Fishki



© NEWS.am STYLE