Կանաչ բանանը՝ լավ կազմվածքի գրավական

20:14   23 հուլիսի, 2014

Դիետոլոգների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ շատ մարդիկ պետք է անհապաղ փոխեն սննդային իրենց նախընտրությունները։ Խանութներում հիմնականում վաճառվում են հասած բանաններ, բայց եվրոպացիները անգամ մոտ չեն գնա այդ դեղին մրգին, քանի որ գիտեն տարբերությունը։ Ավելի օգտակար են համարվում մինի-բանանները եւ կանաչ բանանները (ավելի հաճախ դրանք անվանում են բուսական)։ Եվ հիմա մենք հենց դրանց օգտակար հատկությունների մասին էլ պատմելու ենք Ձեզ։

Պրոֆեսոր Ռոդնի Բիլթոնը նախընտրում է ուտել միայն կանաչ բանան, կարտոֆիլի խյուս (եւ ոչ տապակած տարբերակը) եւ ամեն ինչ պատրաստում է ձիթապտղի յուղով։

Կանաչ բաների մեջ մեծ քանակությամբ օսլա կա, որոնք երկար ժամանակ էներգիա են հաղորդում, քանի որ ավելի երկար են կլանվում եւ մարսվում օրգանիզմի կողմից։ Նման օսլան կարող է օգնել ավելորդ քաշից ազատվելու հարցում, քանի որ այն խթանում է գլյուկագոն հորմոնի արտադրությանը, ինչի շնորհիվ ճարպն ավելի արագ է այրվում։

Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա կարտոֆիլը եփելու եւ խյուս պատրաստելու դեպքում 25%-ով ավելի շատ շաքար է արտազատվում, քան շերտատելու եւ տապակելու ժամանակ։ 

Ձիթապտղի յուղի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է։ Յուղը ավելի հեշտ ու արագ է այրվում ցածր ջերմաստիճանի պայմաններում (ինչը բնորոշ չէ բուսական եւ այլ յուղերին)։ Իսկ երբ յուղն այրվում է, այն թունավոր լիպիդի պերօքսիդ է արտազատում։ Այս միացությունները ռեակցիայի մեջ են մտնում սպիտակուցների եւ ԴՆԹ հետ՝ մեծացնելով քաղցկեղի եւ սրտային հիվանդությւոնների առաջացման վտանգը։ Բիլթոնը նաեւ խորհուրդ է տվել շատ տոֆու չօգտագործել, քանի որ այն կարող է արգելափակել կարեւոր հանքային նյութերի կլանումը։ Նա նաեւ նշել է, որ նախընտրելի է սահմանափակել քամած մրգերի օգտագործումը, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում։

 

Աղբյուրը՝ Delfi



© NEWS.am STYLE