Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն իրենց դստեր նմանակի համար վճարել են կես միլիոն դոլար

12:37   21 հուլիսի, 2014

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն երբեմն այնպիսի բաներ են անում, որ բոլորը մոռանում են նույնիսկ էպատաժային Լեդի Գագայի մասին։ Հայտի աստղն ու իր ամուսինը 500000 դոլար են ծախսել, որպեսզի Լոս Անջելեսում գտնվող հատուկ մի գործակալության միջոցով նմանակ գտնեն իրենց դստեր՝ Նորթի համար. հիշեցնենք, որ երեխան վերջերս է դարձել մեկ տարեկան։ Ըստ Քիմի՝ լրագրողները չափից շատ ուշադրություն են դարձնում Նորթին, այդ պատճառով զույգին անհրաժեշտ է դստեր եւ նրա դայակի նմանակները։

«Քիմն ու Քանիեն վարձել են այդ նմանակներին իրենց դստերը՝ Նորթին, պապարացիերից պաշտպանելու համար։ Լոս Անջելեսի այդ գործակալությունը երկար փնտրտուքերից հետո գտել է Քիմի դստեր եւ դայակի նմանակներին»։

Փաստորեն, Նորթն այն միակ հայտնի երեխան է, ով արդեն նմանակ ունի։ Հիշեցնենք, որ անցյալ տարի հայտնի դարձավ, որ Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը կրկնորդ (դուբլյոր) էին վարձել Սուրի համար։ Սակայն այս խաբկանքը բացահայտվել էր այն ժամանակ, երբ երեխային տասը րոպե ընդմիջմամբ լուսանկարել էին տարբեր շորերով։

 

Աղբյուրը՝ Mirror



© NEWS.am STYLE