«Կրքոտ» VARDA-ի սեքսուալ լողազգեստները

13:05   21 հուլիսի, 2014

Պարուհի VARDA-ն բացի մերկապարի դասերից, նաեւ լողազգեստների իր հավաքածուն է թողարկում։ Պարուհին իր միկրոբլոգում նոր լողազգեստների լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաեւ տեղարդել է իր հարցազրույցներից մեկից վերցված մի հատված։ Տեսանյութում նա պատմել է, թե ինչպես է սկսել լողազգեստներ կարել, քանի որ նա արդեն ձանձրացրել էր պատասխանել այն հարցին, թե որ ապրանքանիշից են նրա ներքնազգեստները։


Ավելի վաղ պարուհին ցուցադրել է մերկապարի ցնցող էլեմենտներ։

Պարուհին իր միկրոբլոգում երկու նոր տեսանյութ է տեղադրել, որոնցից մեկում նա մերկապարի «թռչուն» անվամբ մի ցնցող էլեմենտ է ցուցադրել, իսկ երկրորդում նա պարզապես «թռչում է» ձողի վրա։



© NEWS.am STYLE