Ուշադրություն. NEWS.am STYLE-ը հայտարարում է մրցույթ

10:08   22 հուլիսի, 2014

Մեր շատ սիրելի ընթերցողներ, NEWS.am STYLE կայքը հայտարարում է մրցույթ՝ «Իմ լավագույն ամառային լուսանկարը» խորագրով։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, ում տարիքը 16-ից բարձր է։ Մրցույթի պայմանները հետեւյալն են՝ մրցույթին մասնակցող անձը պետք է մեզ ուղարկի մեկ որակյալ լուսանկար՝ իր ամառային հանգստից, որտեղ պատկերված պետք է լինի միայն տվյալ անձը։ Լուսանկարի հետ պետք է նշել ձեր անուն-ազգանունը, տարիքը, ինչպես նաեւ հեռախոսահամարը՝ հետադարձ կապի համար, որը չի հրապարակվելու։

Բոլոր լուսանկարները տեղադրվելու են NEWS.am STYLE կայքում, որտեղ մեկ ամիս շարունակ քվեարկություն է ընթանալու։ Մրցույթում կհաղթի նա, ում լուսանկարը կստանա ամենաշատ ձայները։ Հաղթողը կստանա նվեր՝ ԱրմԹաբ հայկական պլանշետ։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կարժանանան խրախուսական մրցանակի։

Սկսած այսօրվանից մինչեւ օգոստոսի  15-ը՝ ձեր լուսանկարը կարող եք ուղարկել մեր էլփոստին՝ [email protected] հասցեով, նամակի վերնագրում անպայման նշելով ՝ «Իմ լավագույն ամառային լուսանկարը» տեքստը։ Քվեարկությունը կմեկնարկի օգոստոսի 16-ին։

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։



© NEWS.am STYLE