Քիմ Քարդաշյանը ներկայացել է գոթական ոճով

23:07   21 հուլիսի, 2014

Քարդաշյանը սովորաբար ներկայանում է բաց զգեստներով կամ բիկինիով, որը նոր բամբասանքների տեղիք է տալիս։ Այս անգամ 33-ամյա աստղը բոլորին զարմացրել է իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարով, որտեղ նա գոթական ոճով է։

Հիշեցնենք, որ Քիմը 500000 դոլար է ծախսել, որպեսզի Լոս Անջելեսում գտնվող հատուկ մի գործակալության միջոցով նմանակ գտնեն իրենց դստեր՝ Նորթի համար. հիշեցնենք, որ երեխան վերջերս է դարձել մեկ տարեկան։ Ըստ Քիմի՝ լրագրողները չափից շատ ուշադրություն են դարձնում Նորթին, այդ պատճառով զույգին անհրաժեշտ է դստեր եւ նրա դայակի նմանակները։



© NEWS.am STYLE