ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:07   22 հուլիսի, 2014

ԽՈՅԵՐ 

Այսօր դուք տոնուսի մեջ կլինեք։ Հավանաբար տանը եւ աշխատավայրում ձեզ մոտ ամեն ինչ կարգին է՝ ի հեճուկս նախանձողների։ Որպեսզի չփչացնեք ձեր տրամադրությունը եւ չկորցնեք ուժերը, աստղերը խորհուրդն են տալիս երեկոն անցկացնել սիրելիի հետ եւ թուլանալ։ Նա հաստատ միայն կողմ կլինի դրան։

ՑԼԵՐ 

Այսօր բարեհաջող օր չէ նոր ծանոթությունների համար, քանի որ այդ դեպքում հին ծանոթների հետ խնդիրներից չեք խուսափի։ Ձեր զուգընկերոջ մեջ այսօր կարթնանա Օթելոն եւ կսկի ձեզ խանդել անգամ փողոցի լապտերների հանդեպ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ ունեցած վեճը կավարտվի, ընդ որում՝ ինքն  իրեն, առանց հարաբերություններ պարզելու։ Դուք պարզապես կներեք նրա հին մեղքերը, իսկ նա կմոռանա վիրավորանքները, եւ ամեն ինչ կրկին լավ, պարզ եւ ճիշտ կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կկարողանաք կողմնորոշվել ձեր զգացմունքների վերաբերյալ՝ հանդեպ ձեզ թանկ մարդու կամ էլ նրա, ով կարող է դառնալ այդպիսին ձեզ համար։ Եթե դուք հստակ չգիտեք, թե ինչ անուն տալ ձեր հոգում ստեղծված վիճակին, ապա ավելի լավ է ոչինչ չանել եւ թողնել ամեն ինչ ինչպես որ կա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հանդեպ կլցվեք քնքշանքով եւ եթե դրանով չկիսվեք նրա հետ, ապա դուք կարող եք պայթել փուչիկի նման։ Այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ չեն տալիս ձեր մեջ պահել այդքան շատ զգացմունքներ, այլ պատմել աշխարհին դրանց մասին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հիանալի օր է րոպեական ծանոթությունների համար։ Դրանք ոչ մի հետւեւանքների չեն հանգեցնի ձեր անձնական կյանքում, սակայն կշտկեն վատ տրամադրությունն ու երեկոյան զրույցի հետաքրքիր թեմա կդառնան։ Կարեւորը՝ բաց չթողնեք հետաքրիր անձնավորությանը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ դուք գոյություն չունեք ներկայում։ Դուք հիշում եք, թե նախկինում ինչ հիասքանչ կամ դժբախտ սեր եք ունեցել, կամ մտածում, թե որքան հրաշալի կամ վատը կլինի դա ապագայում։ Միգուցե ժամանակն է դադարել վերլուծել իրավիճակը եւ թուլանալ՝ հաճույք ստանալով։

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր պատուհանը թակում է փոփոխությունների քամին։ Ներս թողնել այն, թե ոչ՝ ձեր գործն է եւ, իհարկե, ձեր սիրելիինը։ Փոփոխությունները խոստանում են լինել անկանխատեսելի, եւ հայտնի չէ, թե դրանք ձեզ կուրախացնե՞ն, թե՞ ոչ։ Այնպես որ՝ գործեք ձեր վախի եւ ռիսկի հաշվին։ Վստահեք ներքին ձայնին. նման իրավիճակում ոչ մի այլ բան ձեզ չի օգնի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կպարզեք, որ ձեր սիրելին գործում ավելի պրակտիկ է, քան ձեզ թվում էր։ Իսկ դա նշանակում է, որ հետաքրիքր չի լինի նրա հետ նստել լուսնի տակ, փոխարենը՝ հանգիստ կարող եք հետախուզության գնալ նրա հետ։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սկզբունքային եւ վճռական եղեք։ Միայն այս  հատկանիշերը կարող են օգնել ձեզ կարգարվորել ձեր անձնական կյանքը եւ սիրելիի հետ հարաբերությունները կամ էլ չփչանցել դրանք վերջնականապես։ Ձեր առջեւ նպատակ դրեք եւ սկսեք հասնել դրան սկսած հենց այսօրվանից։ Ձեզ մոտ պետք է որ ստացվի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր, չգիտես ինչու, ձեր սիրելին կկասկածի ձեզ բոլոր մահացու մեղքերի մեջ։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, դուք ոչնչում մեղավոր չեք՝ ի տարբերություն ձեր զուգընկերոջ չափից դուրս զարգացած երեւակայությանը։ Այնուամենայնիվ, դուք ստիպված կլինեք նրան երկար բացատրություններ տալ։

ՁԿՆԵՐ

Այսօր չպետք է մոռանաք այն մասին, որ ձեր սիրելիին նույնպես հատուկ է սխալվելը, թող որ հազվադեպ, այնպես որ՝ չարժե հետեւել նրա խորհուրդներին որպես բացարձակ ճշմարտություն։ Ընդունեք դրանք քննադատորեն եւ սթափ գնահատեք ձեր հնարավորությունները։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE