Սոնա Շահգելդյանը ամառային հանգիստը կվայելի աշնանը

11:27   22 հուլիսի, 2014

Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ամառային հանգիստը կվայելի աշնանը։ Այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում՝ հավելելով, որ ամռան ամիսներին զբաղված է լինելու աշխատանքով։

Սոնան նաեւ ասաց, որ, չնայած զբաղվածությանը, առաջիկա օրերին քաղաքից դուրս կմեկնի, հավանաբար՝ Դիլիջան, քանի որ շատ սիրում է այն։

«Ես պասիվ հանգստի սիրահար չեմ։ Սիրում եմ ջուր, ծով, ծովափնյա քաղաքաներ։ Անցյալ տարի աշպատանքի բերումով եղա Իսպանիայում եւ Ավստրալիայում եւ կարողացա համատեղել աշխատանքն ու հանգիստը, քանի որ երկար ժամանակով էի մեկնել, իսկ այս տարի հավանաբար մայրիկիս հետ հանգստի կմեկնեմ աշնանը»,-նշեց նա։

Զրուցեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE