Սեքսուալ VARDA-ն՝ Swarovski քարերով լողազգեստով

11:01   22 հուլիսի, 2014

Պարուհի VARDA-ն բացի հիանալի մարմին ունենալուց, նաեւ լողազգեստների իր հավաքածուն է թողարկում։ Պարուհին իր միկրոբլոգում նոր լողազգեստների լուսանկարներ է հրապարակել։

«Եթե կարծում եք, որ ամռան ավարտվելուն պես @varda_tm-ը գնալու է արձակուրդ, ապա ասեմ, որ սխալվում եք. մենք պատրաստում ենք սեքսուալ տոպերի, բոդիների եւ այլ հավաքածուներ։ Այժմ ես հագել եմ Swarovski քարերով թավշյա մի տոպ, որը մեր նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուից է»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է պարուհին։

Ավելի վաղ պարուհին ցուցադրել է մերկապարի ցնցող էլեմենտներ։

Պարուհին իր միկրոբլոգում երկու նոր տեսանյութ է տեղադրել, որոնցից մեկում նա մերկապարի «թռչուն» անվամբ մի ցնցող էլեմենտ է ցուցադրել, իսկ երկրորդում նա պարզապես «թռչում է» ձողի վրա։



© NEWS.am STYLE