Օգտակար սովորությունները օգնում են երիտասարդ մնալ

20:07   24 հուլիսի, 2014

Գեղեցկությունը պահպանելը մի կողմից հեշտ է, մյուս կողմից՝ բավականին դժվար։ Անկասկած յուրաքանչյուր կին երազում է իմանալ, թե ինչպես կարելի է պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Բայց ի զարմանս շատերի՝ ոչ բոլոր կանայք են պատրաստ գնալ ինքնազոհողությունների այս ամենին հասնելու համար։ Գեղեցիկ եւ կատարյալ տեսք ունենալու համար պարտադիր չէ սահմանափակել Ձեզ այս կամ այն հարցում։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի օգտակար սովորություններ կան, որոնք կարող են պահպանել յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունն ու առողջությունը։

Այսպիսով, սովորություն №1. առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանալը, ձգվելն ու լավ բաների մասին մտածելը, ինչպես նաեւ հայելու մեջ ինքներդ Ձեզ ժպտալը։ Ժպիտը դրական զգացումներ եւ բարձր տրամադրություն է հաղորդում։ Առավոտյան ժպտալով՝ Դուք դրական էմոցիաներով եք լցվում։

Սովորություն №2. առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը։ Կանոնավոր կերպով առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը հիանալի է։ Դրանով Դուք փրկում եք Ձեր օրգանիզմը շլակների կուտակումից, նպաստում նյութափոխանակության եւ ստամոքս-աղիքային տրակտի ճիշտ աշխատանքին։  

Սովորություն №3. շաբաթական երեք անգամ սպորտով զբաղվելը։ Նույնիսկ եթե ուժ չունեք , վատ եղանակ է, քնելու ցանկություն ունեք, պետք է սպորտով զբաղվել, քանի որ այն պահովում է մարմնի ճիշտ կազմվածքի ձեւավորմանը։  

Սովորություն №4. գիշերը ոչինչ չուտել։ Սա ամենալավ սովորությունն է, հատկապես երեսուն տարեկանից հետո։ Ընթրիքից հրաժարվելով՝ Դուք կարող եք պահպանել մարմնի գեղեցիկ կազմվածքը։

Սովորություն №5. ժամը տասից ոչ ուշ քնելը։ Այս սովորությունը կանանց երիտասարդության գրավականն է։ Երեկոյան ժամը տասից հետո օրգանիզմը գեղեցկության հորմոն է արտադրում, եւ այս գործընթացը տեղի է ունենում միայն մթության մեջ եւ միայն այն ժամանակ, երբ կինը քնած է։  

 

Աղբյուրը՝ allatv777.ru



© NEWS.am STYLE