Ինչպես վերականգնել մազերն արեւային լոգանքից հետո

20:12   21 օգոստոսի, 2014

Արեւայրուքն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն հարստանում է վիտամին D-ով; Բայց երկար ժամանակ արեւային լոգանքներ ընդունելը շատ վնասակար է եւ բացասաբար է ազդում մազերի վրա։ Իսկ ինչպե՞ս վերականգնել մազերի փայլն ու որակը արեւային լոգանքներից հետո։

Առաջինը, ինչ պետք է անել, որակյալ, բնական հումքից պատրաստված շամպուն գնելն է։ Բացի այդ, կարող եք նաեւ մազերին ժոժոբայի կամ նուշի յուղ քսել։ Այս բնական միջոցներից յուրաքանչյուրը պետք է թողնել մազերի կես կամ մեկ ժամ, ինչից հետո լվանալ դրանք։

Մյուս մեթոդը, որով կարելի է վերականգնել մազերը, մեղրն է։ Մեկ ճաշի գդալ մեղրը պետք է լուծել կես լիտր ջրի մեջ եւ քսել մազերին։ Այս դիմակը պետք է օգտագործել ամեն օր, որը կսնուցի մազերը, եւ երկու շաբաթ անց արդյունքն ակնհայտ կլինի։

 

Աղբյուրը՝ clickbait.ru



© NEWS.am STYLE