Ռոբերտ Դաունի-կրտսեր՝ աշխարհի ամենահարուստ դերասանը

11:41   22 հուլիսի, 2014

Forbes ամսագիրը ամեն տարի հրապարակում է Հոլիվուդի ամենաշատ վարձատրվող դերասանների անունները։ Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ դերասան է ճանաչվում Ռոբերտ Դաունի-կրտսերը։ 12 ամիսների ընթացքում 49-ամյա դերասանի եկամուտները հասել են 75 միլիոն դոլարի։ «Երկաթե մարդը 3» ֆիլմը վարձույթում հավաքել է 1.2 միլիարդ դոլար եկամուտ՝ դառնալով 2013թ-ի ամենաշահութաբեր ֆիլմը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը՝ վաստակելով 52 միլիոն դոլար։ Ինչպես գիտեք այս տարի մեծ էկրաններին է նաեւ բարձրանալու «Հերկուլիես» ֆիլմը՝ Իրինա Շեյքի մասնակցությամբ։

Forbes-ի ամենաշատ վարձատրվող դերասանների թոփ-տասնյակը. 


Ռոբերտ Դաունի-կրտսերը։ (75 միլիոն դոլար)

Դուեյն Ջոնսոն (52միլիոն)

Բրեդլի Կուպեր (46 միլիոն)

Լեոնարդո դի Կապրիո (39 միլիոն)

Քրիս Հեմսվորթ (37 միլիոն)

Լիամ Նիսոն (36 միլիոն)

Բեն Աֆլեք (35 միլիոն)

Քրիստիան Բեյլ (35 միլիոն)

Ուիլ Սմիթ (32 միլիոն)

Մարկ Ուոլբերգ (32 միլիոն)



© NEWS.am STYLE