Քիմ Քարդաշյան. Մեքսիկա, լողափ, բիկինի, դուստր եւ ամուսին

12:34   22 հուլիսի, 2014

Եթե մի օր Քիմ Քարդաշյանի մասին լուրեր չեն լինում, ուրեմն օրը իզուր է անցել կամ մոլորակում ինչ-որ մի բան այն չէ եւ պետք է անհապաղ գնալ Մարս, կամ էլ աշխարհի վերջը մոտ է։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ռեալիթի-շոուի աստղը վերջին շրջանում։ Ինչպես մենք հայտնել ենք՝ Քիմը հանգստանում է Մեքսիկայում։


Հանգստանալը հանգստանում էր, բայց դստեր հետ, իսկ նրա հայտնի ամուսինը միայն օրերս է նրանց միացել, ինչի մասին վկայում են պապարացիների կողմից արված լուսանկարները։ Չնայած լուսանկարները այնքան էլ հաջող չեն, բայց միեւնույնն է, նկատելի է նրանց ընտանեկան երջանկությունն ու իդիլիան։

Ի դեպ, հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն իրենց դստեր եւ դայակի նմանակի համար վճարել են կես միլիոն դոլար։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE