Սերժ Թանկյան. «Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Գազայի օկուպացիան»

14:35   22 հուլիսի, 2014

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյան Facebook-յան իր էջում կոչ է արել երկու կողմերին էլ խաղաղություն հաստատել եւ իր կարծիքն է արտահայտել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների մասին։

«Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթությունը, որը կոչվում է Գազայի օկուպացիան Իսրայելի կողմից։ Մի ազգ, ով հոլոքոստի միջով է անցել, այժմ ինքն է օկուպացնում մեկ ուրիշին։ ԱՄՆ-ը եւ պաղեստինցի զինյալները պատրաստ են խաղաղ պայմաններում բանակցելուն, բայց  Նեթանյահուին դա չի գոհացնում։Այն, ինչ հիմա այնտեղ կատարվում է ունի մեկ նպատակ. Իսրայելը կրկին ցանկանում է գերի վերցնել Պաղեստինի քաղաքական դիսիդենտներին։ ԽԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի սադրանքներին, ինչից օգտվել է Իսրայելն ու սկսել իր օպերացիան եւ խաղաղությունը կրկին մոռացության է մատվել։ Նաեւ ուզում եմ նշել, որ այսպիսի խոսակցությունները ոչ մի կապ չունեն հակասեմիթականության հետ. ԱՄՆ-ում այս հասկացությունները շատ են շփոթում»,-  գրել է Սերժ Թանկյանը։

 



© NEWS.am STYLE