«ONEBus»՝ երեւանյան տոթ, գերբեռնված «մարշուտկաների» այլընտրանքը

13:53   22 հուլիսի, 2014

Հունիսի 30-ից Երեւանում շրջում է «ONEBus»-ը՝ «Մեկ ավտոբուսը»։ 19 տեղանոց ավտոբուսը՝ wifi -ով եւ օդակարգավորմամբ, ընտրված երաժշտությամբ եւ հատուկ կանգառներով, իսկական հեղափոխություն է մտցրել հասարակական տրանսպորտի ոլորտում։

Բացի այն, որ ավտոբուսը անվճար ուղեւորափոխադրում է իրականացնում, այն նաեւ երեւանցիներին տրանսպորտում չձանձրանալու եւ ուրախանալու առիթ է ընձեռում։

«Մենք DJ-ներ չենք, բայց պատվերներ կատարում ենք»,-նշված է «ONEBus»-ի ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղադրվում է նաեւ շաբաթվա ընթացքում ավտոբուսում հնչող երգերի ցանկը։

Ինչ խոսք, ծրագիրն իսկական այլընտրանք է երեւանյան տոթ, գերբեռնված «մարշուտկաներին»: 

Մեկ ավտոբուսը գործում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00-20:00-ն։ Ավտոբուսի երթուղուն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://mapsengine.google.com/map/viewer?mid=zwDyIDVU7dSc.kMJT1Wy_dy9g



© NEWS.am STYLE