«Կրքոտ» Աննա Սեդոկովան լողազգեստով պատմել է էրոգեն զոնաների մասին

16:41   22 հուլիսի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան իր երկու երեխաների հետ հանգստանում է Լոս Անջելեսում։ Այժմ Աննա Սեդոկովան Սքոտ Սեդիտի ստուդիայում դերասանական վարպետության դասեր է ստանում եւ պատրաստվում թողարկել իր առաջին ալբոմը։ Իր միկրոբլոգում Աննան հրապարակել է մի նոր «կրքոտ» լուսանկար եւ նաեւ պատմել է էրոգեն զոնաների մասին։


«Խելացի տղամարդիկ շատ սեքսուալ են։ Տղամարդու ուղեղն իր ամենաուժեղ էրոգեն գոտին է։ Իսկ երբ նա ուղեղ չունի, ապա դա եւ վախեցնում է, եւ բարկացնում», - գրել է Աննան։ 



© NEWS.am STYLE