44-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր որովայնի շքեղ մկանները

17:12   22 հուլիսի, 2014

Գեղեցկուհի Ջեյ Լոն, ով վերջերս էր բաժանվել իր ընկերոջից՝ Կասպեր Սմարթից, ինչպես նաեւ իր ամուսնուց՝ Մարկ Էնթոնիից, բայց հավանաբար, այդ ամենը այնքան էլ չի տխրեցրել 44-ամյա երգչուհուն։

Լոպեսն իր միկրոբոլգում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նա շագանակագույն բիկինի է հագել։

Լուսանկարում ամեն ինչ շատ գեղեցիկ է. երգչուհու շքեղ եւ ձգված մկանները, գրավիչ ժպիտն ու արեւայրուքի գեղեցիկ երանգը։ Լոպեսը, կարծես թե, ստեղծված է շրջապատին ուրախացնելու եւ հիացնելու համար։

Մեկնաբանություններում երգչուհին ասել է, որ նա արեւային լոգանքներ է ընդունում  ոչ թե հանգստանալու համար, այլ հանուն աշխատանքի. նա առաջիկայում նկարահանվելու է գլամուրային մի ամսագրի ֆոտոշարքում։



© NEWS.am STYLE