«Նոր ալիք» մրցույթին Ալլա Պուգաչովայի՝ հատուկ գնացքով ներկայանալը իրարանցում է առաջացրել

18:17   22 հուլիսի, 2014

Այսօր Յուրմալայում մեկնարկելու է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը։ Մեգաաստղեր Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը փառատոնին եկել են մասնակցելու հատուկ գնացքով, որը ամրացված է եղել Մոսկվա-Ռիգա երթուղուն։

Մյուս վագոններից այն տարբերվել է իր գույնով. գնացքը եղել է նարնջագույն, իսկ վագոնը՝ կանաչ։ Բացի այդ, վագոնների համարակալումը սկսվել է հենց այդ վագոնից։ Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի հետ միասին ճամփորդել է նաեւ Ալեքսանդր Բույնովը։

Նրանց դիմավորող մարդիկ կատակում էին, որ նախագահ Պուտինն ունի «ինքնաթիռը №1», իսկ Ալլա Պուգաչովան՝ «վագոն №1»։ Վագոնը եղել է շատ բարձրակարգ ու ապահով։

Պուգաչովան ունեցել է իր անձնական ուղեկցորդներն ու թիկնապահները։ Ռիգայում կայարանը շրջապատել էին նաեւ վեց անվտանգության աշխատակից։ Հենց որ գնացքը կանգնել է, առաջինը դուրս է եկել Մաքսիմ Գալկինը, ժպտացել, այնուհետեւ էլեգանտ կերպով ուղեկցել կնոջը՝ օգնելով նրան իջնել աստիճաններով։ Չնայած, որ վաղ առավոտ էր, պրիմադոննան հիանալի տեսք ուներ՝ առույգ, կայտառ, մի նորաձեւ զգեստով եւ սպորտային կոշիկներով։

 

Աղբյուրը՝ Starhit 



© NEWS.am STYLE