Ալլա Պուգաչովան իր կարծիքն է արտահայտել Լատվիայի սեւ ցուցակի մասին

21:02   22 հուլիսի, 2014

«Նոր ալիք» մրցույթի մեկնարկի շեմին Պրիմադոննան վրդովված է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել Օլեգ Գազմանովին, Իոսիֆ Կոբզոնին եւ Վալերիային մուտք գործել երկիր, բայց կարծում է, որ փառատոնը չպետք է հետաձգել:

«Ինչպես կարելի է. իհարկե, սա տհաճ է,- Ալլա Պուգաչովան իր վրդովմունքն է հայտնել Super.ru հրատարակությանը,-բայց շոուն պետք է շարունակվի»: Պրիմադոննան գնացքով Մոսկվայից Ռիգա է եկել՝ արհամարհելով ռուսաստանցիների՝ «Նոր ալիք» մրցույթը բոյկոտելու կոչերը:



© NEWS.am STYLE