Ինչպես արագ պիցցա պատրաստել

20:32   22 օգոստոսի, 2014

Ցանկանում եք իմանալ, թե ինչպե՞ս արագ պիցցա պատրաստել։ Եթե Ձեզ հետաքրքրում է այս հարցը, ապա Դուք շատ շուտով հյուրեր եք ունենալու, կամ պարզապես ուզում եք պիցցա պատրաստել եւ վայելել դրա հաճույքը։ Իսկ ինչ է նշանակում արագ. ոմանց համար դա մեկ ժամն է, մյուսների համար 20 րոպեն... Ձեզ ենք ներկայացնում արագ պատրաստվող, շատ համեղ ու անուշաբույր պիցցայի բաղադրատոմս։

Պատրաստման համար անհրաժեշտ է. 4 ճաշի գդալ թթվասեր, 4 ճաշի գդալ մայոնեզ, 2 ձու, 8-9ճաշի գդալ ալյուր, աղն ու նրբերշիկն ըստ ճաշակի, 50 գրամ պանիր, մեկ սոխ եւ մի քանի լոլիկ։

Այսպիսով, անհրաժեշտ է խառնել թթվասերն ու մայոնեզը, ավելացնել ձվերը եւ մի լավ հարել։ Այնուհետեւ ավելացնել ալյուրը, աղն ու համեմունքները (ըստ ճաշակի)։ Այս ամենը պետք է այնքան խառնել, որ միատարր զանգված դառնա։ Ստացված խմորն արդեն կարելի է դնել յուղով պատված թավայի մեջ, հավասարեցնել, վրան տեղադրել կտրատված լոլիկը, սոխն ու նրբերշիկը։ Վերջին շերտի վրա պարտադիր պետք է կետչուպ ավելացնել եւ լցնել քերած պանիրը։

Պիցցան արդեն կարելի է դնել ջեռոցն ու սպասել 20 րոպե։ Բարի Ախորժակ։

 

Աղբյուրը` jlady.ru

 



© NEWS.am STYLE